Եզրային հարձակվող Ադամա Տրաորեն մեկնաբանել է «Վուլվերհեմփթոնից» վարձավճարով «Բարսելոնա» տեղափոխությունը:
«Ես վերադարձել եմ: Հիմա ամենակարևորը մարզչի հետ խոսելն է և իմանալ, թե ինչ է նա ուզում ինձնից։ Ես ունեմ նույն որակները, ինչ նախկինում, բայց ես աճել եմ որպես խաղացող։
Իմ նպատակն օրեցօր աշխատելն ու աճելն է։ Ես միշտ այսպես եմ ասել՝ Ադաման, ով մեկ օրում ոչինչ չի սովորել, այդ օրը կորած է համարում։ Հույս ունեմ սովորել մեծ մարզչից, ով շատ է հաղթել և լեգենդ է»,- «կապտանռնագույնների» նորեկին է ցիտում Marca-ն: