«Թոթենհեմը» մոտ է «Յուվենտուսի»կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելուն:
Լոնդոնյան ակումբը, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կկնքի Ռոդրիգո Բենտանկուրի հետ, ում ցանկանում էր հրավիրել նաև «Ասթոն Վիլան»:
Ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերը «Թոթենհեմի» համար կարժենա 19 միլիոն եվրո, ինչպես նաև 5 միլիոն՝ որպես բոնուս, հայտնում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ա Սերիայի ընթացիկ առաջնության 19 խաղում 24-ամյա Բենտանկուրը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։