«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն կկարողանա մասնակցել Աֆրիկայի գավաթի 1/4 եզրափակիչ հանդիպմանը Հասարակածային Գվինեայի հավաքականի հետ, հայտնում է Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մանեն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում բախվել էր Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահ Ժոսիմար Վոզինյային։
Մանեն փոխարինվեց, քանի որ չկարողացավ շարունակել խաղը:
Խաղից հետո Սադիոն տեղափոխվել է հիվանդանոց, նա լուրջ վնասվածքներ չի ստացել։ Ֆուտբոլիստը պատրաստ է օգնել իր թիմին վաղը՝ հունվարի 30-ին կայանալիք մրցաշարի քառորդ եզրափակիչում։