Լեոնարդո Սպինացոլան լուրջ վնասվածք ունի

«Ռոմայի» բժիշկ Անդրեա Ֆերետտին ասել է, որ Լեոնարդո Սպինացոլան  այլևս  չի կարողանա խաղադաշտ դուրս գալ  այս մրցաշրջանում:

28-ամյա իտալացին այժմ ապաքինվում է աքիլեսյան ջլի վնասվածքից։

 

«Սա շատ լուրջ վնասվածք է ֆուտբոլիստի համար։ Փորձը մեզ սովորեցնում է, որ նման վնասից վերականգնումը շատ երկար է տևում:

Ես տեսա Լեոնարդոյին Սուրբ Ծնունդից առաջ, նա լավատես էր, թեև գիտեր, որ դժվար թե շուտով խաղադաշտ վերադառնա։

Նա դեռ չի սկսել խաղադաշտում վերականգնողական աշխատանքները։ Կարծում եմ՝ ամենաիրատեսական տարբերակը Սպինացոլայի վերադարձն է հաջորդ մրցաշրջանի սկզբում։

Կարծում եմ, որ նա կկարողանա օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել 2022 թվականի Աշխարհի առաջնությանը»,-գրում է Football Italia-ն։