Հարձակվող Կարիմ Բենզեման կկարողանա «Ռեալի» կազմում մասնակցել Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի հանդիպմանը, տեղեկացնում է El Golazo de Gol-ի լրագրող Սերխիո Կիրանտեն:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Էլչեի» դեմ Լա Լիգայի խաղում (2:2) ստացած վնասվածքից ֆրանսիացի ֆուտբոլիստի ապաքինումը բարեհաջող է ընթանում:
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «սերուցքայինների» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։