Պրեմիեր Լիգայի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Անգլիայի Պրեմիեր լիգան ընտրել է 6 ֆուտբոլիստի, ովքեր հունվարյան հանդիպումների արդյունքներով կհավակնեն առաջնության լավագույն խաղացողի կոչմանը։

Հավակնորդների թվում են Դավիդ դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ջերոդ Բոուենը («Վեսթ Հեմ»), Ջեք Հարիսոնը («Լիդս»), Ժոաու Մոուտինյուն («Վուլվերհեմփթոն») և Ջեյմս Ուարդ-Փրոուզը («Սաութհեմփթոն»):

Երկրպագուների շրջանում քվեարկությունը կտևի մինչև հունվարի 31-ը։ Լավագույն խաղացողը կընտրվի ֆուտբոլային փորձագետների կարծիքի հիման վրա։