Անդրեյ Շևչենկոն չի գլխավորի Լեհաստանի հավաքականը

Անդրեյ Շևչենկոն չի գլխավորի Լեհաստանի հավաքականը։ Այս մասին թվիթերում հայտնել է ուկրաինացի լրագրող Իգոր Ցիգանիկը։

Ըստ աղբյուրի՝ Շևչենկոն չի կարողացել խզել պայմանագիրը «Ջենոայի» հետ։ Հատկանշական է, որ 45-ամյա մասնագետը հեռացվել է աշխատանքից, սակայն համաձայնագիրը դեռ ուժի մեջ է։

Այդպիսով, Լեհաստանի ֆուտբոլային միությունը որոշել է իր ընտրությունը կենտրոնացնել լեհ մարզիչների վրա։