«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի ժամանակավոր պաշտոնակատար՝ Ռալֆ Ռանգնիկը կարող է շարունակել գլխավորել ակումբը:
Ինչպես հայտնում է The Sun-ը, գերմանացի մասնագետը տպավորություն է գործել ակումբի ղեկավարության վրա։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրել է նոր մարզչի որոնումները և կարող է պայմանագիր առաջարկել գերմանացուն։