Գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ալկոհոլի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«2012 թվականին «Չելսիի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո մենք ահավոր հարբեցինք, նույնիսկ անհրաժեշտ էր շտապ օգնություն կանչել։ Ցավը մեղմելու այլ միջոց չկար։
Ես խմեցի տեկիլա, քանի որ դա միակ ըմպելիքն էր, որն ինձ դուր եկավ: Հաջորդ օրը ինձ վատ էի զգում։ Այդ ժամանակ հասկացա, որ ալկոհոլ օգտագործելը ոչ մի լավ բանի չի բերում։
Այդ օրվանից հետո ես ընդհանրապես ալկոհոլ չեմ օգտագործում»,- ասել է Կրոսը: