«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Ռալֆ Ռանգնիկի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի ժամանակավոր պաշտոնակատար՝ Ռալֆ Ռանգնիկը կարող է շարունակել գլխավորել ակումբը:

Ինչպես հայտնում է The Sun-ը, գերմանացի մասնագետը տպավորություն է գործել ակումբի ղեկավարության վրա։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրել է նոր մարզչի  որոնումները և կարող է պայմանագիր առաջարկել գերմանացուն։