Լիոնել Մեսսին և Ժերար Պիկեն վիճել են

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի, և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հարաբերությունները վատացել են, ասել է լրագրող Լուիս Կանուտեն TV3-ի Onze հաղորդման ժամանակ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին հիասթափված է Պիկեի գործողություններից, ով, ի տարբերություն Ժորդի Ալբայի և Սերխի Բուսկետսի, չի կրճատել աշխատավարձը՝ Լեոյին «Բարսայում» մնալու հնարավորություն տալու համար։