Թոմաս Տուխելը յուրահատուկ նվաճման է հասել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դարձել է պատմության մեջ առաջին մարզիչը, ով լոնդոնյան թիմին դուրս է բերել Չեմպիոնների լիգայի, Անգլիայի Գավաթի և Լիգայի Գավաթի եզրափակիչ:

Գերմանացի մասնագետը ակումբը գլխավորել է նախորդ տարվա հունվարի 26-ին։ Այս ընթացքում նա երկու անգամ արժանացել է Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզչի կոչմանը։

Տուխելը նախկինում մարզել է «Մայնցը», Դորտմունդի «Բորուսիան» և ՊՍԺ-ն։