«Ֆիորենտինան» ամեն ջանք գործադրում է հարձակվող Ալեքսանդր Կոկորինից բաժանվելու համար, հայտնում է Violanews-ը:
Այս պահին Ֆլորենցիան ներկայացնող ակումբը հակված է խզել 30-ամյա խաղացողի հետ պայմանագիրը։ Միակ հետաքրքրված ակումբը՝ «Խիմկին», մտադիր չէ վճարել նրա տրանսֆերի համար։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Կոկորինը մասնակցել է ընդամենը 5 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: