«Բավարիան» հաստատել է, որ Նիկլաս Զյուլեն կհեռանա ակումբից

«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Այս մասին հայտնել է մյունխենյան ակումբի գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը։ Նրա խոսքով՝ 26-ամյա խաղացողը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ։

«Զյուլեի հետ բանակցությունները երկար են տևել, մենք առաջարկ ենք արել, նա չի ընդունել այն: Մենք գիտենք, որ Նիկլասը ցանկանում է հեռանալ ակումբից ամռանը։

«Բավարիան» հետևում է ֆինանսական կանոններին: Բիզնեսում նորմալ է, որ երբեմն չես կարողանում համաձայնության գալ»,- Կանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany» թվիթերյան էջը: