Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է «Ադանա Դեմիրսփորի» հարձակվող Մարիո Բալոտելլիի՝ երեք տարվա դադարից հետո ազգային թիմ հրավիրելու իր որոշումը: Կարծիք կա, որ 31-ամյա ֆուտբոլիստը հրավեր է ստացել Անդրեա Բելոտտիի վնասվածքի և Չիրո Իմմոբիլեի՝ հավաքականում անհաջող խաղի պատճառով:
«Եթե հուսահատությունն այն է, ինչ մենք ունեինք մինչև Եվրոն, ապա այն աշխատեց մեզ համար…: Գուցե մենք անում ենք հնարավորը, երբ մեզ փոքր-ինչ հուսահատ ենք զգում, բայց ես չեմ կարծում, որ մենք հուսահատ վիճակում ենք:
Բալոտելլին միշտ հիանալի տեխնիկա է ցուցադրել, գլխավորը նրա ֆիզիկական մարզավիճակը տեսնելն է։ Վերջերս մենք նրան կորցրել ենք տեսադաշտից, այնպես որ մի քանի օր մոտիկից տեսնելը կարող է շատ ավելի օգտակար լինել: Մեզ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես նա իրեն կդրսևորի որոշ ժամանակ անց»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։