«Նապոլին» կբաժանվի հարձակվող Վիկտոր Օսիմհենից 70 միլիոն եվրո և ավելի գումարի դիմաց, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ նիգերիացի ֆուտբոլիստը թիմում արդեն անցել է ադապտացիայի և վնասվածքների բոլոր դժվարությունների միջով, և այժմ նրա գինը ոչ միայն չի նվազի, այլ, ամենայն հավանականությամբ, միայն կաճի։
Պրեմիեր Լիգայի որոշ ակումբներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում 23-ամյա խաղացողի նկատմամբ:
Այս մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում մասնակցել է 16 խաղի և իր ակտիվում ունի 9 գոլ ու 2 ասիստ: