Նեյմար. «Ես արտասվում էի «Բարսելոնայի» հանդերձարանում և Մեսսին խոսեց ինձ հետ»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է «Բարսելոնայի» կազմում իր առաջին մրցաշրջանի մասին:

««Բարսելոնայում» իմ առաջին մրցաշրջանի ընթացքում մեծ ճնշում կար ինձ վրա: Ես չէի ճանաչում ինձ: Ես արտասվում էի «Բարսելոնայի» հանդերձարանում և Մեսսին խոսեց ինձ հետ: Դա փոխեց ամեն ինչ»,- ասել է Նեյմարը Netflix-ի վավերագրական ֆիլմում:

Հիշեցնենք, որ 29-ամյա բրազիլացին կատալոնական ակումբում հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին։