Աշրաֆ Հակիմի. «Կփորձեմ խոսել Լեո Մեսսիի և Նեյմարի հետ»

Երեկ՝ հունվարի 25-ին, Աֆրիկայի Ազգերի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ խաղում Մարոկկոյի հավաքականը հանդիպեց Մալավիի ընտրանու հետ։ Խաղն ավարտվեց Մարոկկոյի հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով:

70-րդ րոպեին մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին տուգանային հարվածով խփեց հաղթական գոլը։ Մինչ այդ նա Գաբոնի հետ խաղում գոլի հեղինակ էր դարձել ստանդարտից։ Մալավիի հետ հանդիպումից հետո ՊՍԺ-ի ֆուտբոլիստին հարցրել են, թե արդյոք նա կսկսի տուգանային հարվածներ իրացնել նաև փարիզյան ակումբում։

«Դժվար է լինելու: Բայց ես կփորձեմ խոսել Լեո Մեսսիի և Նեյմարի հետ»,- Le Parisien-ի փոխանցմամբ՝ ժպտալով պատասխանել է Հակիմին: