Չավին բաց կթողնի թիմի պաշտպաններից մեկին

«Բարսելոնայի» պաշտպան Օսկար Մինգեսան ձմռանը կարող է վարձավճարով հեռանալ թիմից։ Գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ խաղային պրակտիկայի ձեռքբերումը օգտակար կլինի պաշտպանի համար:

22-ամյա  ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բորդոն»։ Կատալոնացիները պատրաստ են վարձավճարով բաց թողնել ֆուտբոլիստին, որպեսզի բեռնաթափեն աշխատավարձի ֆոնդը։

Ակումբները քննարկում են հնարավոր գործարքի մանրամասները: