Ռիո Ֆերդինանդը խոսել է «Նյուքասլ Յունայթեդի» մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «Նյուքասլ Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականության մասին։

«Կարծում եմ՝ «Նյուքասլը» կմնա Պրեմիեր Լիգայում. Ինձ թվում է, որ ամռանը տրանսֆերային շուկայում նրանք մեծ ջանքեր կգործադրեն։

Կա թիմը զարգացնելու հստակ ծրագիր, սակայն դա ժամանակատար գործ է: Մարդիկ պարզապես պետք է համբերատար լինեն», – ասել է Ռիոն: