Լևերկուզենի «Բայերի» և Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունևը հունվարի 18-ին կվիրահատվի Քյոլնի ATOS Orthoparc կլինիկայում։ Այս մասին հայտնել է խաղացողի գործակալ Անտոն Սմիրնովը։
Հունվարի 16-ին՝ մարզման ժամանակ ,ֆուտբոլիստը վնասել էր կոճը։ Նախնական հաշվարկներով՝ Լունևից 6-ից 10 շաբաթ կպահանջվի վիրահատությունից հետո ապաքինվելու համար։
Լունևը «Բայեր» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Գերմանական ակումբի կազմում Անդրեյը 1 հանդիպում է անցկացրել Եվրոպայի լիգայում՝ բաց թողնելով 1 գնդակ։