Անգլիական Պրեմիեր Լիգայի ևս մեկ հանդիպում կհետաձգվի

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հետաձգված հանդիպումը, որում երեքշաբթի՝ հունվարի 18-ին, «Բարնլին» պետք է ընդուներ «Ուոթֆորդին», կրկին կհետաձգվի։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով լիգայի մամուլի ծառայությանը։

Աղբյուրի համաձայն, «Բարնլին» երկուշաբթի ավելի վաղ խնդրել էր հետաձգել հանդիպումը: Գլխավոր մարզիչ Շոն Դաիչն ասել էր, որ իր տրամադրության տակ ունի միայն 10 հիմնական կազմի խաղացողներ: Միևնույն ժամանակ, լիգայի կանոնակարգը նախատեսում է, որ ակումբի հայտացուցակում պետք է ներառվեն 13 ֆուտբոլիսներ և մեկ դարպասապահ:

Հայտարարության մեջ Պրեմիեր Լիգան ներողություն է խնդրել «պատճառած անհարմարությունների և երկրպագուների ծրագրերը խափանելու համար, ովքեր պատրաստվում էին մասնակցել խաղին»։