Լոնդոնի «Չելսին» դիմել է ՈՒԵՖԱ-ին

«Չելսին» դիմել է ՈՒԵՖԱ-ին պարզաբանումներ ստանալու այն հարցի վերաբերյալ, թե ինչ կլինի եթե թիմի կազմում լինեն չպատվաստված ֆուտբոլիստներ Չեմպիոնների լիգայի «Լիլի» դեմ խաղում, այն ​​բանից հետո, երբ Ֆրանսիայի կառավարությունը հաստատել է, որ մարզիկները չեն ազատվի պարտադիր պատվաստումներից, հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն՝ ցանկացած խաղացող, ով չի կարող ներկայանալ հանդիպման տեղական իշխանությունների սահմանափակումների պատճառով, չի կարող մասնակցել խաղին: Այս կանոնները կվերանայվեն հաջորդ շաբաթ:

«Չելսիի» մտահոգությունները ցույց են տալիս, որ Թոմաս Տուխելի թիմի հիմնական  կազմի որոշ խաղացողներ լիովին պատվաստված չեն և, հետևաբար, չեն կարողանա մասնակցել մարտի 16-ին կայանալիք պատասխան հանդիպմանը։