Ալեքսանդր Կոլարովը կարող է ավարտել կարիերան և ընդգրկվել Սիմոնե Ինձագիի մարզչական շտաբում

«Ինտերի» սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը կարող է ավարտել կարիերան, հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կոլարովը լրջորեն մտածում է կարիերան ավարտելու մասին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում՝ նույնիսկ մինչև մրցաշրջանի ավարտը։ Նշվում է, որ նա ցանկանում է մնալ ֆուտբոլային աշխարհում։

Հաղորդվում է, որ «Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է սերբ պաշտպանին պաշտոն առաջարկել միլանյան ակումբում, և այս միտքը շատ հետաքրքիր է Կոլարովին։ Ներկայումս Ալեքսանդրը դիտարկում է բոլոր տարբերակները, սակայն մեծ հավանականությամբ նա կավարտի կարիերան մինչև ամառ։