«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է նոր մշտական գլխավոր մարզչի փնտրտուքները։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը՝ «կարմիր սատանաները» մինչև այս մրցաշրջանի ավարտը կարող են նոր մարզիչ նշանակել։ Անգլիական ակումբում կարծում են, որ որքան արագ կողմնորոշվեն նոր մարզչի հարցում, այնքան լավ կլինի։ Այդ պաշտոնը ստանձնելու գլխավոր հավակնորդները մնում են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և Էրիկ տեն Հագը, ով մարզում է «Այաքսը»։
Հիշեցնենք, որ «Յունայթեդի» ներկայիս մարզիչն է Ռալֆ Ռանգնիկը, ով 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո մանչեսթերյան ակումբում կզբաղեցնի խորհրդատուի պաշտոնը: