«Ինտերը» երկարացրեց Ա Սերիայում անպարտելիության շարքը

Իտալական Ա Սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ (0:0):

Միլանյան ակումբն Իտալիայի առաջնությունում իր անպարտելության շարքը հասցրեց 14 հանդիպման: «Ներաձուրիները» տարել են 10 հաղթանակ և 4 անգամ խաղացել ոչ-ոքի։

Վերջին անգամ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն Ա Սերիայում պարտվել է հոկտեմբերի 16-ին՝ հյուրընկալվելիս զիջելով «Լացիոյին» (1:3):