Բարձալի. «Երբ Ռոնալդուն հեռացավ, շատերը կարծում էին, որ Դիբալան կդառնա «Յուվենտուսի» թիվ մեկ աստղը»

«Յուվենտուսի» լեգենդար նախկին պաշտպան Անդրեա Բարձալին մեկնաբանել է հարձակվող Պաուլո Դիբալայի և թուրինյան ակումբի ղեկավարության շուրջ ստեղծված իրավիճակը։ Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2022 թվականի ամռանը։

«Դիբալան հիանալի է սկսել մրցաշրջանը: Երբ Ռոնալդուն հեռացավ, շատերը կարծում էին, որ նա կդառնա թիմի թիվ մեկ աստղը։ Նա կարող էր նույնիսկ ավագի թևկապը կրել, եթե Կյելինին չլիներ խաղադաշտում:

Այս պահին «Յուվեի» համար կարևոր է լավ խաղալ Չեմպիոնների Լիգայում, և Դիբալայի ներկայությունը կամ բացակայությունը կարևոր է՝ հաշվի առնելով, թե որքան վնասվածքներ է նա ստացել վերջին շրջանում:

Հնարավոր է, որ հիմա շատ ուշ է՝ պայմանագրի երկարաձգման մասին խոսելու համար, բայց «Յուվենտուսն» ինքնուրույն է գնահատում իրավիճակը»,- ​​Բարձալիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: