«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը շուտով կհեռացվի մերսիսայդյան ակումբից։
Լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում գրել է, որ մեծ է հավանականությունը, որ «իրիսիների» ղեկավարությունը պաշտոնանկ կանի իսպանացի մասնագետին ԱՊԼ-ի 23-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» հետ հունվարի 22-ին կայանալիք խաղից առաջ։
Անգլիայի առաջնության 19 տուրից հետո «Էվերթոնը» վաստակել է 19 միավոր։ Թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։