Մաուրիսիո Պոչետինոն՝ «Բրեստի» դեմ խաղի մասին. «ՊՍԺ»-ն ցանկանում էր ավելի խոշոր հաշվով հաղթել»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է Լիգա 1-ի «Բրեստի» հետ հանդիպումը (2:0):

«Երկրորդ խաղակեսում մենք սկսեցինք ավելի լավ խաղալ որպես թիմ։ Ես գոհ եմ բոլոր ֆուտբոլիստների խաղից և հատկապես այն փաստից, որ նրանք հասկացան իրենց դիրքերը, ինչը մեզ թույլ տվեց ավելի մոբիլ ֆուտբոլ ցուցադրել։

Հանդիպումը հեշտ չստացվեց, մեզ դիմակայեց մի թիմ, որը պաշտպանությունից հարձակում և հակառակը լավ է անցնում, ցածր է խաղում։ Գլխավորն այն է, որ մենք գոլային պահեր ունեինք։ Կցանկանայինք հաղթել ավելի մեծ հաշվով։

Առայժմ Վեյնալդումի մասին նորություններ չկան (կիսապաշտպանն առաջին խաղակեսից հետո փոխարինվեց վնասվածքի պատճառով): Հուսով ենք, որ վնասվածքը շատ լուրջ չէ: Նա կհետազոտվի»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը: