«Ջենոայի» գլխավոր տնօրենն ասել է, թե ինչու է Անդրեյ Շևչենկոն հեռացվել

«Ջենոայի» գլխավոր տնօրեն Յոհաննես Սպորսը մեկնաբանել է Անդրեյ Շևչենկոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու որոշումը։

«Շևչենկոյի հետ շատ ենք խոսել, մեր միջև շփումը խնդիր չի եղել։ Ցավոք, «Ջենոայի» խաղում բարելավումներ չեղան, և արդյունքներ այդպես էլ չեղան: Ինչ-որ պահի մենք հասկացանք, որ ուժ չենք ունենա «Ֆիորենտինայի» դեմ խաղալու համար։

Այսպիսով, մենք արագ որոշում կայացրինք, որը շատ հաճախ ավելի լավ է, քան ավելի ուշ: Մենք ազնիվ և բաց էինք Անդրեյի հետ»,- Սպորսի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը: