«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ կիսվել է տիտղոսի համար պայքարի վերաբերյալ իր մտքերով:
– Կկորցնի՞ արդյոք «Չելսին» տիտղոսի համար պայքարելու հնարավորությունը, եթե վաղը պարտվի:
– Գուցե, ով գիտի։ «Մանչեսթեր Սիթին» ավելի լավ է հաղթահարել վնասվածքները և կորոնավիրուսը։ Միգուցե դա բախտ է, կամ նրանք պարզապես ավելի լավ են աշխատում: Նրանք ավելի քիչ վնասվածքներ ունեին, դա իրոք մեծ նշանակություն ունի:
– Կարծո՞ւմ եք, որ «Ման Սիթին » եվրոպական ֆուտբոլի ամենաբարդ մրցակիցն է:
– Մենք մրցաշրջանի սկզբում ասում էինք, որ կփորձենք կրճատել տարբերությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ, դա ինքնավստահ հայտարարություն էր։ Ինձ սխալ մի հասկացեք, ես լիովին գոհ եմ այն կազմից, որը վաղը խաղադաշտ դուրս կգա: Մենք պատրաստվելու ենք խաղին հաղթանակի նկատմամբ անկեղծ հավատով։
Այնուամենայնիվ, թիմն այլ տեսք ունի, երբ բոլորը պատրաստ են խաղալ: Վնասվածքները կամ թեթև վնասվածքները միշտ կան, բայց երբ բոլորն առողջ են, դա հավելյալ հնարավորություն է «Մանչեսթեր Սիթիի» հետ նույն մակարդակի վրա լինելու համար։ Այս պահին մենք չունենք նման հնարավորություն»,- ասել է մարզիչը: