Սերխիո Ռամոսը խնդիրներ ունի նոր թիմում

Պաշտպան Սերխիո Ռամոսը դժվար է հարմարվում  ՊՍԺ-ում:

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, իսպանացին անընդհատ զգում է, որ «մեկ քայլ ետ է մնում» ավելի երիտասարդ խաղացողներից:

Նշվում է, որ Ռամոսի տրանսֆերը լիովին համաձայնեցվել է փարիզցիների մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, ինչը չի կարելի ասել հարձակվող Լիոնել Մեսսիի և դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի տրանսֆերների մասին։

Հիշեցնենք, որ երեք խաղացողներն էլ ՊՍԺ-ի կազմն ազատ գործակալի կարգավիճակով համալրել են անցած ամառ։ Ռամոսը եկել է «Ռեալից», Մեսսին` «Բարսելոնայից», իսկ Դոննարուման՝ «Միլանից»: