«Միլանի» պաշտպանը լուրջ վնասվածքի պատճառով դուրս մնաց տևական ժամանակով

Ֆիկայո Տոմորին ծնկի վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից:

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի գավաթի «Ջենոայի» դեմ խաղում: Ինչպես հայտնում է Sky Italia-ն, անգլիացու մոտ մենիսկի վնասվածք է ախտորոշվել։ Սպասվում է, որ նրա ապաքինման համար կպահանջվի առնվազն երկու ամիս:

Այս մրցաշրջանում Տոմորին «Միլանի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: