Բրազիլացի լեգենդար նախկին հարձակվող Պելեն դուրս է գրվել Սան Պաուլոյի հիվանդանոցից՝ պլանավորված հոսպիտալացումից հետո, հայտնում է Sky Sports-ը:
Աշխարհի չեմպիոնը դեկտեմբերի 8-ին բուժհաստատություն էր տեղափոխվել՝ սեպտեմբերի 6-ին հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո ապաքինման համար:
81-ամյա Պելեն քիմիաթերապիա է անցել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Նշվում է, որ բուժումը հետագայում կշարունակվի։