Ռոբերտ Լևանդովսկին՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ The Guardian-ի

«Բավարիայի» և Լեհաստանի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է The Guardian-ի վարկածով տարվա լավագույն խաղացող։

Վարկանիշը, որը ներառում է 2021 թվականի լավագույն 100 խաղացողներին, կազմվել է 219 փորձագետների քվեարկությամբ, այդ թվում՝ 24 նախկին ֆուտբոլիստների (Խավիեր Զանետտի, Էմրե Բելեզօղլու և այլ նախկին խաղացողներ)։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 8481 միավոր;

2. Լիոնել Մեսսի (ՊՍԺ / «Բարսելոնա») – 7830 միավոր;

3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 7589 միավոր;

4. Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ») – 7214 միավոր;

5. Ժորժինյո («Չելսի») – 6859 միավոր;

6. Կիլիան Մբապպե (ՊՍԺ) – 6705 միավոր;

7. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ» – 6696 միավոր;

8. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ» / «Յուվենտուս») – 6277 միավոր;

9. Նգոլո Կանտե («Չելսի») – 6181 միավոր;

10. Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 5965 միավոր.