Ֆրանսիական «Լիոնի» սպորտային տնօրեն Ժունինյոն խոսել է «Յուվենտուսի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին:
«Սա կատարյալ երեկո էր: Իհարկե, ոչ ոք չէր սպասում, որ կհաղթենք «Յուվենտուսին»: Գոհ ենք հաղթանակից, առաջին հերթին փայլուն առաջին խաղակեսից: Ակնհայտ էր, որ ընդմիջումից հետո թուրինցիները պայքարելու են, քանի որ ուժեղ ակումբ են: Սա միայն առաջին խաղն է, սակայն մենք ապացուցեինք, որ ունենք անհրաժեշտ որակներ, որոնց վրա կարելի է հույս դնել», – Ժունինյոյի խոսքերն է փոխանցում L’Équipe-ը: