Զինեդին Զիդանն ամփոփել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի արդյունքը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ ՉԼ-ի խաղում կրած պարտության մասին (1:2):

«Ես դժգոհ եմ, որովհետև մենք լավ հանդիպում էինք անցկացնում, բայց խաղավարտից 10 րոպե առաջ փոխվեցինք։ Արդյունքում մենք սխալներ ենք թույլ տալիս, որոնց համար մեզ պատժում են:

Մենք պետք է պահպանեինք զգոնությունը 90 րոպե, հատկապես այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Սիթին» է։ Մենք գիտենք, որ սա դիմակայության միայն կեսն է։ Այժմ ամեն ինչ պարզ է, պետք է գնալ Մանչեսթեր և հաղթել այնտեղ», – Զիդանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: