Կիլիան Մբապպե. «Փորձն ավելի կարևոր է, քան գումար վաստակելը»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ասել է, որ իր կարիերայում փողը չի համարում գլխավոր շարժառիթը։

«Փորձն ավելի կարևոր է, քան գումար վաստակելը, թեև դա կարևոր է, քանի որ մենք ընտանիքներ ունենք, որոնց մասին պետք է հոգ տանել: Առաջին հերթին ես ձգտում եմ բացահայտումներ, ճանապարհորդություններ, հանդիպել այլ խաղացողների, տարբեր մշակույթների…

Սկզբում աստղ համարվելու զգացումով ապրելը մի փոքր դժվար էր։ Բարեբախտաբար, ծնողներս ինձ չասացին գումարի չափը։ Եվ ճիշտ է. ինչպե՞ս դաստիարակել 14-ամյա երեխային այն բանից հետո, երբ նա իմացել է, որ դա միլիոնավոր դոլարներ արժե:

Սրա շնորհիվ փողի նկատմամբ հանգիստ եմ վերաբերվում։ Ես հասկանում եմ, որ դա կարևոր է, ուրախ եմ, որ ունեմ դրանք, բայց դա իմ ամենօրյա մոտիվացիան չէ»,- ասել է ֆրանսիացին Paris Match-ին տված հարցազրույցում։