Գարի Լինեկեր. «Տհաճ է, որ Ագուերոն ստիպված է ժամանակից շուտ ավարտել կարիերան»

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերն արձագանքել է «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոյի՝ կարիերան ավարտելու որոշմանը։

«Տհաճ է, որ Ագուերոն ստիպված է ժամանակից շուտ ավարտել կարիերան»,- գրել է Լինեկերը Twitter-ում։ -Ինձ համար պատիվ էր այս տարիների ընթացքում դիտել Սերխիոյի խաղը: Նա ֆուտբոլի պատմության մեծագույն ռմբարկուներից մեկն է։ Ագուերոյին ամենայն բարիք եմ մաղթում կարիերայի ավարտին»։