Ալեքսանդր Չեֆերին. «Դա ՈւԵՖԱ-ի սխալն էր»

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Չեմպիոնների Լիգայի 2021/22 խաղարկության 1/8 եզրափակչի կրկնակի վիճակահանության մասին։

«Ծրագրային ապահովման հետ կապված ինչ-որ սխալ տեղի ունեցավ: Վերջինիս մատակարարներն առաջարկեցին կրկնել վիճակահանությունը։

Մենք չպետք է այդքան շատ կախված լինենք տեխնոլոգիաներից: Դա մարդկային գործոն չէ, դա ՈւԵՖԱ-ի սխալն էր։ Ներողություն ենք խնդրում»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը: