«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ասել է, որ զգում է Covid-ի հետևանքները։
«Ես զգում եմ, որ իմ մարմինը դեռ հարմարվում է հիվանդությունից հետո, քանի որ երբեմն ես 2-3 ցնցում եմ ունենում և զգում եմ Covid-ի հետևանքները։ Ուրախ եմ, որ մեկ շաբաթվա ընթացքում կարողացա երկու հանդիպում լիարժեք անցկացնել, ինչը լավ նշան է։ Covid-ից հետո ես մարզվեցի որքան կարող էի։ Դա հեշտ չէ՝ հաշվի առնելով մեր գրաֆիկը, բայց ես դա անում եմ: Ամբողջական երկու հանդիպում ենք անցկացրել, երկու խաղում փոխարինման եմ դուրս եկել։ Կարծես ամեն ինչ ճիշտ եմ անում: Ես 10 օր կարանտինում էի և քիչ էր մնում բարձրանայի պատը։ Ես չէի կարող հանգիստ նստել։ Ես ստիպված էի մեկուսանալ իմ ընտանիքից, քանի որ չէի ուզում վարակել կնոջս կամ երեխաներիս: Դժվար էր նրանց նայել ապակե դռնի հետևից»,- Դե Բրույնեի խոսքն է մեջբերում Goal-ը։
2021/22 մրցաշրջանում Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։