«Բարսելոնան» ցանկանում է տիտղոսային հովանավորից տարեկան ստանալ 60 միլիոն եվրո

«Բարսելոնան» շարունակում է բանակցություններ վարել այն ընկերությունների հետ, որոնք ձգտում են դառնալ ակումբի տիտղոսային հովանավորը:

Բանակցությունները կրիպտոարժույթների երկու բորսաների՝ Binance-ի և FTX-ի հետ, ամենաակտիվն են ընթանում, հայտնում է Mundo Deportivo-ն:

Միևնույն ժամանակ, «Բլաուգրանան» շարունակում է բանակցությունները ներկայիս տիտղոսային հովանավոր Rakuten-ի հետ: «Բարսելոնան» ցանկանում է տիտղոսային հովանավորից ստանալ տարեկան մոտ 60 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները, էլեկտրոնային առևտրի ճապոնական ընկերությունը համաձայն չէ նման պայմաններին։

Ակումբի պայմանագիրը Rakuten-ի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Այժմ կատալոնացիները գործարքի պայմաններով տարեկան ստանում են 30 միլիոն եվրո։