Բուենոս Այրեսի գլխավոր միջազգային օդանավակայանում բացվել է Դիեգո Մարադոնայի արձանը (լուսանկարներ)

Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, Բուենոս Այրեսի գլխավոր միջազգային օդանավակայանում բացվել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի արձանը։ Այս մասին հայտնել է Airports Argentina 2000 ընկերության մամուլի ծառայությունը, որը կառավարում է օդանավակայանը։

https://twitter.com/marcadegol/status/1471192480087515145?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1471192480087515145%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fsport24.ru%2Fnews%2Ffootball%2F2021-12-16-v-aeroportu-buenos-ayresa-ustanovili-statuyu-maradony-v-polnyy-rost

Ամբողջ հասակով արձանը պատրաստվել է 3D տպագրության և Մարադոնայի լուսանկարների միջոցով, որոնք արվել են 1986 թվականին Մեքսիկայում կայացած Աշխարհի գավաթի ժամանակ ազգային օրհներգն երգելիս:

Նշվում է, որ AA2000-ի ղեկավար Էդուարդո Էռնեկյանն ինքը Մարադոնային առաջարկել է կանգնեցնել իր արձանը, իսկ ֆուտբոլիստը խնդրել է հուշարձանը բացել Էզեյզայի օդանավակայանում։