Քրիշտիանու Ռոնալդուն «Լիոնից» կրած պարտությունից հետո Instagram-ում գրառում է արել

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում «Լիոնից» կրած պարտությունը:

«Սա մեր ուզած արդյունքը չէ, բայց Չեմպիոնների լիգայի խաղերը միշտ բարդ են լինում:

Մենք ունենք 90 րոպե Թուրինում և վստահ ենք, որ հաջորդ փուլ մենք ենք անցնելու», – գրել է Ռոնալդուն իր instagram-ում:

https://www.instagram.com/p/B9DNgBdgxeB/?utm_source=ig_web_copy_link