Վինիսիուսը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղի արդյունքը (1:2):

«Մենք ֆիզիկապես լավ պատրաստված էինք: Մինչև Ժեզուշի գոլը, բոլորն էլ տեսան դա: Մրցավարները միշտ մեզ նույն կերպ են վերաբերվում: «Լևանտեի» դեմ մրցավեճում Ռամոսին դեղին էր տրվել առաջին իսկ խախտման համար, դա անհասկանալի է», – Վինիսիուսի խոսքերն է փոխանցում Marca-ն: