Կարիմ Բենզեմա. ««Ռեալը ցանկանում է հաղթել ՊՍԺ-ի դեմ և՛ առաջին, և՛ պատասխան խաղում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության մասին, որի արդյունքներով «սերուցքայինները» կխաղան ՊՍԺ-ի դեմ։

«Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում, որպեսզի հաղթենք Չեմպիոնների Լիգայում: Գիտենք, որ ՊՍԺ-ն հիանալի թիմ ունի, բայց մենք կարող ենք հաղթել նրանց:

Սա այն հանդիպումն է, որին ցանկանում են մասնակցել բոլորը: Մենք մտադիր ենք հաղթել և՛ առաջին, և՛ պատասխան խաղում: Մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների Լիգայում:

Ես հիմա, հավանաբար, իմ կարիերայի լավագույն մարզավիճակում եմ: Փորձում եմ ամեն օր կատարելագործվել, վայելել և օգնել թիմին հաղթել»,- ֆրանսիացի ռմբարկուի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: