«Թագավոր Կուն». «Մանչեսթեր Սիթին» հաջողություն մաղթեց Սերխիո Ագուերոյին

«Մանչեսթեր Սիթիի» մամուլի քարտուղարությունը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ կարիերան ավարտում է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

«Թագավոր Կուն». «Մանչեսթեր Սիթիում» բոլորն ուզում են օգտվել այս առիթից՝ շնորհակալություն հայտնելու Սերխիո Ագուերոյին վերջին տասնամյակում ակումբի հաջողություններում ունեցած անհավատալի ներդրման համար և մաղթել նրան ամենայն բարիք իր կյանքում՝ խաղային կարիերայից հետո», – գրել է «Սիթին»։

Ագուերոն մանչեսթերյան ակումբում խաղացել է 10 տարի։ Նա 390 խաղում խփել է 260 գոլ ու դարձել թիմի պատմության լավագույն ռմբարկուն։ Նա «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 5 տիտղոս Պրեմիեր Լիգայի։

Սերխիոն չկարողացավ ավարտել հոկտեմբերի 30-ին կայացած «Ալավեսի» հետ հանդիպումը (1:1) և այդ ժամանակվանից բուժման կուրս է անցնում։ Սկզբում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ապաքինման համար նախատեսված է 3 ամիս, սակայն հետագայում պարզվեց, որ խնդիրն ավելի լուրջ է, քան սպասվում էր։

«Բարսայի» կազմում հարձակվողն անցկացրել է 5 հանդիպում և խփել 1 գոլ՝ Մադրիդի «Ռեալին»: