2021 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթը, որը պետք է կայանա Կամերունում, կարող է չեղարկվել կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամի տարածման պատճառով, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով RMC Sport-ին։
Մրցաշարը նախատեսված է 2022 թվականի հունվարի 9-ից փետրվարի 6-ը։ Աֆրիկայի գավաթը ի սկզբանե պետք է կայանար 2021 թվականի հունվարին, սակայն մեկ տարով հետաձգվել էր՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով։
Հաղորդվում է, որ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան դիտարկում է մրցաշարը չեղարկելու հարցը՝ կապված աշխարհում տիրող համաճարակաբանական իրավիճակի հետ։