Մադրիդցիների նախկին ավագ Սերխիո Ռամոսը, որն ամռանը «Ռեալից» տեղափոխվեց ՊՍԺ, մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, որոնց արդյունքով՝ «Ռեալը» դարձել է ՊՍԺ-ի մրցակիցը։
«Ճակատագիրը քմահաճ է. Կցանկանայի, որ մենք այլ թիմ ստանայինք որպես մրցակից:
Ես շատ կապված եմ «Ռեալի» հետ, բայց դա ոչինչ չի փոխի։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ թիմն ավելի առաջ գնա»,- Ռամոսի խոսքն է մեջբերում El Golazo de Gol-ի լրագրող Սերխիո Կիրանտեն։