Globe Soccer Awards. Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի եզրափակչի մասնակիցները՝ տարվա լավագույն խաղացողի կոչման համար։

Հավակնորդների թվում են՝ Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Կիլիան Մբապպեն, Լիոնել Մեսսին (երկուսն էլ՝ ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ») և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»):

Մրցանակը կհանձնվի դեկտեմբերի 27-ին Դուբայում կայանալիք արարողության ժամանակ։

Ռոնալդուն ռեկորդային վեց անգամ ճանաչվել է Globe Soccer Awards-ի տարվա լավագույն խաղացող։